Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջետ Մակրոնը պատրաստվում է երկրի տարածքում բացել երկու ուսումնական հաստատություն, որտեղ կսովորեն ատեստատ չստացած մեծահասակները։
Ինչպես հայտնում է Газета.ру կայքը` հղում կատարելով Le Point-ին, «Մասնագիտական ուղղորդման ինստիտուտներ, որոնք օգնելու են աշխատանքի տեղավորմանը» բացվելու են Վալենսիայում և Կլիշի-սու-Բուայում։
Ֆրանսիայի նախագահի կինը պատրաստվում է դասավանդել ֆրանսերեն, քանի որ նա ունի համապատասխան կրթություն և մանկավարժական փորձ։