Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում այսօր՝ ապրիլի 26-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14- ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, փոխանցում է NEWS.am SPORT:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին: