Կյանքի 92-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան: Այդ մասին հայտնել են Փոքր թատրոնի մամուլի ծառայությունում, թատրոն, որտեղ Բիստրիցկայան աշխատում Էր 1958 թվականից:
Վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ Էր:
«Ենթադրվում Է, որ Բիստրիցկայայի հետ հրաժեշտը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, մեր թատրոնում»,-նշել են մամուլի ծառայությունում: Կինոյում դերասանուհին դեբյուտել Է Լենա Ալեքսեենկոյի դերով՝ «Խաղաղ օրերին» կինոնկարում: