Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ Պեկինում կայացած հանդիպմանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել Է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Պուտինը նշել Է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել Է գրեթե 14 տոկոսով և հասել 2,5 միլիարդ դոլարի: