Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է բարեփոխելու Շենգենյան համաձայնագիրը, որի շրջանակում Եվրոպայի 28 անդամ երկրների բնակիչները, ինչպես նաև համապատասխան վիզա ունեցող զբոսաշրջիկները կարող են Եվրամիության ներսում ճամփորդել առանց սահմանային և մաքսային ձևակերպումների:
Այսպիսի գաղափար է Մակրոնն առաջ քաշել հինգշաբթի` եռամսյա դեբատների արդյունքներով կայացած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Եվրոմագը:
“Անհրաժեշտ է խորապես վերակազմակերպել Շենգենը, նույնսիկ եթե ստիպված լինենք դա անել ավելի սակավաթիվ երկրների մասնակցությամբ”, - ասել է Մակրոնը: Նա առանց անուններ նշելու կշտամբել է Շենգենյան գոտու մի շարք անդամ երկրներին միգրացիոն քաղաքականության ոլորտում ոչ բավարար համախմվածության մեջ:
“Ընդհանուր սահմանները, Շենգենը, Դուբլինյան համաձայնագիրն այլևս չեն աշխատում”, - ասել է Մակրոնը: