Գերմանական Rammstein ռոք խումբն իր Radio երգի տեսահոլովակն է թողարկել:
Նոր տեսահալովակում երաժիշտները պատմական իրադարձությունների են անդրադառնում: ԻՆչպես փոխանցում է Euromag-ը, այս սև-սպիտակ հոլովակը նվիրված է պրոպագանդայի թեմատիկային:
Խումբը հավատարիմ է իր ոճին` տեսահոլովակում առկա են ակնարկներ նացիզմին և տոտալիտար հասարակությանը, ինչպես նաև կան զինվորներ, սեքս և դաժանություն:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Rammstein-ը թողարկել էր բավականին տարբեր արձագանքների արժանացած Deutschland տեսահոլովակը, որտեղ ներկայացնում էր Գերմանիայի հակիրճ պատմության սեփական տարբերակը` հին ժամանակներից մինչ մեր օրեր: