ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր ես տեսա, թե ինչպես է նախագահ Պուտինն իր գոհունակությունը հայտնում Կիմ Չեն Ընին և Հյուսիսային Կորեային օգնելու հնարավորության համար: Մենք բոլորս ցանկանում ենք և պետք է ազատվենք միջուկային զենքից: Ռուսաստանը, Չինաստանը պետք է ազատվեն միջուկային զենքից»,- ասել է Թրամփը: