Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
«Նախագահ Էրդողանն ապրիլի 24-ի տարելիցին նախագահականում ունեցած էլույթի ժամանակ ասաց, որ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի խունտայի կողմից հայ ժողովրդի դեմ կիրառած քաղաքականությանը տեր կանգնեց։ 104 տարի անցավ, սակայն ցավոք մտածելակերպը նույնն է»,- Twitter-ի իր էջում գրել է Փայլանը: