Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը չվավերացնելու մասին ԱՄՆ նախագահի որոշման առնչությամբ, ինչը խրախուսում է զենքի անօրինական շրջանառությունն ու խախտում է կայունությունն աշխարհում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ Եվրամիությունը նախկինի պես կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես զենքի հիմնական ներկրող-արտահանողներին, միանալ պայմանագրին»:
«Զենքի չվերահսկվող առևտուրը հսկայական տառապանքներ է հասցնում մարդկանց աշխարհի տարբեր հատվածներում՝ սրելով ռազմական հակամարտությունները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը: Հրաձգային զենքը մինչև կես մլն մարդու պատճառ է դառնում ամեն տարի», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Զենքի առևտրի միջազգային համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ուրբաթ՝ ապրիլի 26-ին: