Գերմանական Lufthansa ավիաընկերությունը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ն անցկացվելիք ընտրություններում մասնակցությունը բարձրացնելու նպատակով իր ինքնաթիռներից մեկը ներկել և հատուկ գրություն է պատկերել օդանավին:
Ավիաընկերության անվանման փոխարեն այդ հատուկ ներկված օդանավի վրա մեծ տառերով գրված է Say yes to Europe («Այո ասա Եվրոպային») գրությունը: Իսկ գրության կողքին պատկերված է Եվրամիության մեծ դրոշը: Այս մասին փոխանցում է Корреспондент-ը հղում անելով avianews.com-ին:
«Այժմ, ինչպես երբևէ, հարց է դրված պատասխանատվություն ստանձնելու և միասնական և ազատ մայրցամաքի գաղափարն ամրապնդելու մասին»,- ասել է ավիաընկերության ղեկավար Կարստեն Շպորը: