Այսօր Իսպանիայի քաղաքացիները քվեարկելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրություններն արդեն երրորդն են վերջին չորս տարիների ընթացքում: Ինչպես փոխանցում է Euronews-ը, փորձագետները համարում են այս արտահերթ ընտրությունները վերջին 40 տարիների ընթացքում ամենաանկանխատեսելին:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված է ավելի քան 10 կուսակցություն և կոալիցիա:
Կուսակցություններից և ոչ մեկը չունի մեծամասնության քվեն ստանալու մեծ շանսեր, ինչը նշանակում է որ հիմնական 5 կուսակցությունները ունեն կոալիցիոն կառավարություն կազմելու իրական շանսեր:
Այս ընտրություններին ձախերը կարող են իրենց տեղը զիջել Իսպանիայի քաղաքականություն մտած ծայրահեղ աջ "Վոքս" կուսակցությանը:
Հիշեցնենք, որ հերթական ընտրությունները պիտի կայանային 2020 թվականին: Վարչապետ Պեդրո Սանչեսը որոշեց հայտարարել արտահերթ ընտրություններ, քանի որ խորհրդարանը հավանություն չտվեց կառավարության կողմից առաջարկված բյուջեի՝ ընթացիկ տարվա նախագծին: