Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ-Սաուդը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, հայանպաստ գործիչ Ադամ Շիֆի հետ և մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է կոնգրեսական Շիֆի պաշտոնական կայքը:
Հանդիպումը, որը կայացել է ապրիլի 26-ին Վաշինգտոնում, տևել է երկու ժամ. երկկողմ հարցերից ու Կալիֆոռնիայում Սաուդյան Արաբիայի ներդրումներից զատ, քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը:
Արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ-Սաուդն ասել է. «Սաուդյան Արաբիան նույնպես Օսմանյան կայսրության ժամանակ խիստ ճնշման տակ է եղել, և Օսմանյան դարաշրջանում մեր պատմության մեջ որևէ հաճելի հիշողություն չի մնացել: Թուրքիան Հայոց ցեղասպանության հիմնական մեղադրյալն է և չի կարող մտահոգություններ հայտնել մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության թեմայով, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել»:
Դեսպանը խոստացել է ֆինանսավորել բանաձևի ընդունման համար տարվող լոբբիստական աշխատանքը: Նա նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը վերջին տարիներին միշտ եղել է Ռիադի համար մտահոգության աղբյուր: