ՀՅԴ-ն նախօրեին՝ ապրիլի 28-ին, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովն ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմին է ընտրել: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին:
ԳՄ նոր կազմում ընդգրկվել են հետեւյալ անձինք՝ Արծվիկ Մինասյան, Արթուր Խաչատրյան, Աշոտ Սիմոնյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Շաղիկ Մարուխյան, Արմենուհի Կյուրեղյան, Հակոբ Մատիլյան, Սիմոն Սիմոնյան, Իշխան Սաղաթելյան, Միքայել Մանուկյան:
Նշենք, որ նորընտրիր ԳՄ-ն այսօր ժամը 16-ին կանցկացնի անդրանիկ նիստը, որտեղ կընտրի ԳՄ ներկայացուցչին: Այս պահին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Արսեն Համբարձումյանն է:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովը մեկնարկել էր ապրիլի 26-ին: