Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը: Ընդհանուր առմամբ ընտրություններն անց են կացվելու յոթ փուլով, որի ընթացքում 957 թեկնածուներ կպայքարեն Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար:
Ընտրողներն իրենց ձայնը կտան Բիհարի, Ջամուի և Քաշմիրի Ջարքհանդի, Արևմտյան Բենգալիայի, Մադյա-Փրադեշի, Մահարաշտրայի, Օդիշայի, Ռաջասթանի, ինչպես նաև Ութար Փրադեշի նահանգներում:
Ընտրությունների երրորդ փուլում, որը կայացել Է ապրիլի 23-ին, մասնակցությունը կազմել Է ավելի քան 63 տոկոս: Հիմնական պայքարը ծավալվում է երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» և «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» միջև:
Հնդկաստանում ընդհանուր առմամբ գրանցված Է մոտավորապես 900 մլն ընտրող:
Ընտրությունները կարելի Է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում և յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին և մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք Է ավարտվի մինչև մայիսի 23-ը: