Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների շրջանում առաջատար է:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները:
Հարցված դեմոկրատների 17%-ը պատրաստ է 2020թ. նախագահական ընտրություններում աջակցել Բայդենին: Դեմոկրատ թեկնածուների շարքում նրան հաջորդում է Բեռնի Սանդերսը, որին աջակցում է հարցվածների 11%-ը: Իսկ դեմոկրատների 35%-ը դեռևս հստակ չի որոշել՝ թեկնածուներից ում օգտին է քվեարկելու: