Հայտնվել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի ռեպ-ելույթի տեսագրությունն ահալթեքյան նժույգի ազգային տոնի առթիվ տոնական ձիարշավների ժամանակ: Կադրերում քաղաքական գործիչը թոռան հետ ռեպ է կարդում 2019 թվականին ծնված այդ ցեղատեսակի Ռովաչ (Բարեհաջողակ) անունով առաջին քուռակի մասին, հայտնում է Life.ru-ն:
Նշվում է, որ տեքստի երաժշտությունը գրել է Բերդիմուհամեդովի թոռը՝ Քերիմղուլին: Կադրերում նա նվագակցում և ձայնակցում է պապին ելույթի ժամանակ:
Անցյալ տարվա հուլիսին այդ նույն դուետը կատարել է «Մարզական Թուքմենստան» ռեպ-կոմպոզիցիան: