Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Հայտարարությունն արվել է Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում ապրիլի 29-ին:
«Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր և այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը»,- նշում է ԼԱԲ-ը: Միևնույն ժամանակ գրառմանը կից այս պնդումը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվում: