Ինդոնեզիայում որոշել են տեղափոխել մայրաքաղաքը

15:41     29 ապրիլի, 2019

Ինդոնեզիայի իշխանությունները մտածում են մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոներոյին:

«Նախագահը [Ջոկո Վիդոդո] որոշել է տեղափոխել մայրաքաղաքը Ճավա կղզու սահմաններից դուրս, և դա շատ կարևոր որոշում է», - ընդգծել է պաշտոնյան: Նա նաև հավելել է, որ ղեկավարությունը դեռ չի ընտրել նոր վայր մայրաքաղաքի համար:

Նախարարի խոսքերով` մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը կարող է տևել մինչև 10 տարի:

Պաշտոնապես Ջակարտան մայրաքաղաքի կարգավիճակ ունեցող նահանգ է:

 


© armedia.am