Տավուշում հակառակորդի կողմից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է և նա շուտով ուղղաթիռով Երևան կտեղափոխվի: Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
«Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը: