Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Մեկ այլ գրառմամբ էլ Հովհաննիսյանը գրել է. «պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան»։