Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում վաղաժամկետ թողնել իր պաշտոնը: Նա դա հասկանալ է տվել ապրիլի 30-ին Բեռլինում՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած լուրերն այն մասին, որ ինքն իբր ծրագրվածից ավելի շուտ է պատրաստվում նախարարների կաբինետի ղեկավարությունը հանձնել այլ անձի, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստել է արդյոք հայտարարություն անձնական կադրային որոշումների վերաբերյալ, որը կհրապարակի հունիսի սկզբին կուսակիցների հետ կայանալիք հանդիպմանը, կանցլերն ասել է. «Իմ պատասխանը հստակ «ոչ»-ն է»:
Նշենք, որ 2018 թվականի վերջին Անգելա Մերկելը թողեց ՔԴՄ-ի նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլերի պաշտոնում: Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է ավարտին հասցնել պաշտոնավարման չորրորդ ժամկետը, որը լրանում է մինչև 2021 թվականը: Մերկելն այլևս մտադիր չԷ առաջադրել իր թեկնածությունը: Նախատեսվում է, որ նրան կփոխարինի Քրամփ-Կարենբաուերը: