«Թռիչքուղում արդեն կանգնած էր նրա ինքնաթիռը», - հայտարարել է Պոմպեոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը բազմիցս նշել է, որ Մադուրոյին աջակցում են ռուսները և կուբացիները:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ պնդել է, որ Ռուսաստանը համոզել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ապիրի 30-ին չլքել երկիրը: Պոմպեոն նշել է, որ իր կարծիքով Մադուրոն ծրագրում էր փախչել Հավանա: