ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային սպառնացել է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով Հավանայի կողմից Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարությանը աջակցելու պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե կուբայական զորքերը և կազմավորումներն անմիջապես չդադարեցնեն ռազմական և այլ գործողությունները, որոնք հանգեցնում են մահերի և Վենեսուելայի սահմանադրության խախտման, Կուբայի դեմ կմտցվի ամբողջական և բազմակողմանի էմբարգո՝ ամենաբարձր մակարդակի պատժամիջոցների հետ միասին: Հույս ունեմ, որ կուբացի բոլոր զինվորները արագ և խաղաղությամբ կվերադառնան իրենց կղզի»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե Վենեսուելայում կուբայացի ինչ զինվորների մասին է խոսքը: