Ապրիլի 30-ին Հայաստանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստը անկացվել է սկզբում նեղ, ապա` ընդլայնված կազմով: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել է նեղ կազմով հանդիպման ընթացքում: Քնարկել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միասնական շուկաների ձևավորմանը և Միության ամրապնդմանը առնչվող հարցեր:
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, վերաբերող՝
Անդրադառնալով խնդրահարույց հարցերին՝ կարելի է առանձնացնել բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացման հարցերը: Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են:
Վարչապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստը անցել է բաց և վստահության մթնոլորտում, և, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տնտեսական լուրջ հարթակ: Հայաստանը ԵԱՏՄ-ում նոր հնարավորությունների բացահայտման մեծ պոտենցիալ ունի, որի իրացման համար սակայն բավական հետևողական աշխատանք է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 1-ին Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: