ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ կդառնա Դոնալդ Թրամփի նախագահության սկզբնական շրջանի մասին պատմող սերիալի պրոդյուսերները, գրում է DW-ն:
«Netflix-ի սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «5-րդ ռիսկ» բեսթսելերի էկրանավորումը: Թրամփի նախագահության սկզբնական շրջանի փաստագրական ժամանակագրություն հանդիսացող գիրքը Թրամփին ներկայացնում է ոչ շահեկան լույսի ներքո», - ասվում է հաղորդագրությունում:
Բարաք և Միշել Օբամաները Netflix-ի հետ համագործակցության մասին հայտարարել էին 2018 թվականի մայիսին: