Դուբլինի Քրայսթչերչի Մայր տաճարում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական խաչքարերի և իռլանդական խաչերի նմանությանը։ Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և կտևի մինչև մայիսի վերջ:
Դուբլինի Մայր տաճարում տեղի է ունեցել հիշատակի կարգ, որին մասնակցել են Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, ինչպես նաև իռլանդական եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։ Հիշատակի կարգին ներկա են եղել նաև տեղի հրեական համայնքի նախագահն ինչպես նաև այլ եկեղեցիների ներկայացուցիչներ։