ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ապրիլի 30-ին հանդիպել է Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին:
Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: