Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած ընդհանուրից մնացել է միայն պետական սահմանը: Այդ մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Lenta.ru-ն:
Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններն առ այն, որ երկու երկրների ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն: Զելենսկու խոսքով՝ ընդհանուր ոչինչ, բացի սահմանից, պետությունների միջև չկա, քանի որ Ուկրաինան զրկվել է Ղրիմից և ագրեսիայի ենթարկվել Դոնբասում:
«Եվ ուկրաինական կողմից (սահմանի) յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հիշեցրել է ռուսական կողմի այնպիսի որոշումների մասին, ինչպիսիք են՝ Ուկրաինա նավթամթերքների արտահանման արգելքը և Դոնբասի բնակիչներին անձնագրեր հանձնելու կետերի բացումը, ինչպես նաև ուկրաինացի նավաստիների ձերբակալումը Կերչի նեղուցում: Նման հարաբերությունները հաստատ անկարելի է«եղբայրական» համարել»,- ամփոփել է Զելենսկին: