Ամերիկյան The New York Times հեղինակավոր թերթում գովազդ է հայտնվել, որը կոչ է անում կանգնեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բանտարկում է լրագրողներին:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից` գովազդը հրապարակվել է մամուլի ազատության օրվա առթիվ, որը նշվում է մայիսի 3-ին: Այն տեղադրվել է «Ստոկհոլմի Ազատության կենտրոնի» նախաձեռնությամբ:
«Էրդողանի կառավարությունն ավելի շատ լրագրողների է կալանավորում, քան բոլոր մյուս կառավարությունները միասին վերցրած»,- ասվում է գովազդում: