ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին կոչ Է արել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ում:
«Եվ այսպես, մյուս կուակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից և փորձերից հետո, եկել Է գործին վերադառնալու ժամանակը: (Հատուկ դատախազ) Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել»,- գրել Է պետության ղեկավարը:
«Բայց այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլևս չպետք Է լինեն թանկ արժեցող ու երկարատև հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքի, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի և բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: