Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նշանվել է իր երեխայի հոր՝ Քլարք Գեյֆորդի հետ, ինչի մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի խոսնակին:
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը նշանադրվել է Սուրբ Զատկին, ինչից հետո վարչապետը սկսել է ադամանդյա մատանի կրել:
Զույգի առաջնեկը ծնվել է անցած տարվա հունիսին: Արդյունքում Արդերնը դարձել է Նոր Զելանդիայի պատմության մեջ երկրորդ վարչապետը, որը մայրացել է պաշտոնավարման ընթացքում, ինչից հետո նրա զուգընկերն արձակուրդ է վերցրել երեխայի խնամքով զբաղվելու համար:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Արդերնը նշել էր, որ թեև ֆեմինիստ է, սակայն չի պատրաստվում առաջինն ամուսնության առաջարկ անել զուգընկերոջը: