Ղազախստանի ԿԸՀ-ն Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պաշտոնապես գրանցել է երկրի նախագահի թեկնածու, տեղեկացնում է NEWS.am-ը, հղում կատարելով NUR.KZ-ին։ Համապատասխան որոշումն այս մասին ընդունվել է ուրբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։
Համաձայն արձանագրությունների տվյալների՝ վստահված անձինք հաջակցություն նախագահի թեկնածու Տոկաևի հավաքել են 315 910 քաղաքացու ստորագրություն Ղազախստանի բոլոր 17 շրջաններում, որոնցից հավաստի են ճանաչվել 313653-ը։
Ընդ որում՝ հավաստի ստորագրությունների անհրաժեշտ քանակը կազմում է ոչ պակաս, քան 118140։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը համարել է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Նա առաջադրվել է «Nur Otan» կուսակցության կողմից։
ԿԸՀ-ում փաստաթղթեր է հանձնել 9 հավակնորդ։ Բայց ավելի ուշ Թալգաթ Երգալիևը, որն առաջադրվել էր Ղազասխտանի շինարարների միության կողմից, որոշել է հետ կանչել իր դիմումը։ Մայիսի 2-ին ԿԸՀ-ն մերժել է Ժումատայ Ալիևին գրանցել որպես թեկնածու, որովհետև նա ազատ չի տիրապետում ղազախերենին։
ԿԸՀ տեղեկատվությամբ՝ մայիսի 2-ի դրությամբ յոթ առաջադրված թեկնածու համապատասխանում է օրենսդրության պահանջներին և սկսել է ստորագրահավաքը։ Նրանք են Սադիբեկ Տուգելը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ամանգելդի Տասպիխովը, Դանիա Եսպաևան, Տոլեուտակ Ռահիմբեկովը, Ժամբիլ Ահմետբեկովը և Ամիրժան Կոսանովը։