Ճապոնիայում նոր 10000-անոց իեն կթողարկեն հայտնի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավայի պատկերով։ Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, փոխանցում են ճապոնական լրատվամիջոցները։
1922 թվականին Ճապոնիայում Շիբուսավան մարդասիրական օգնություն էր կազմակերպել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերի համար։
1921 թվականին ճապոնացի գործարար և բարերարը հիմնադրամ էր ստեղծել հայ փախստականներին աջակցելու համար։
Շիբուսավան իր հետքն է թողել Ճապոնիայի նորագույն պատմության մեջ։ Նրան երբեմն ճապոնական կապիտալիզմի հայր են անվանում։