Ֆրանսիան լայնածավալ օգնություն կցուցաբերի Իրաքի վերականգնման գործում երկրների կողմից ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է հանրապետության նախագահ էմանուել Մակրոնը՝ ամփոփելով Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆրանսիան նպաստելու է միասնական, դաշնային, ժողովրդավարական պետության զարգացմանը»,-ասել է Մակրոնը:
Նա հայտնել է, որ «կողմերն ստորագրել են Ֆրանսիայի և Իրաքի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման ճանապարհային քարտեզ»: Ֆրանսիայի ղեկավարը փաստաթուղթը նոր գլուխ է համարել ֆրանս-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ: