Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Երկար և արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես և «վհուկների որսի» մեկնարկից առաջ էի նշել, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ ունենալը լավ է, ոչ թե վատ»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, Վելեսուելայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերը, միջուկային զենքի տարածման կանխարգելման հարցերը: Երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ:
Had a long and very good conversation with President Putin of Russia. As I have always said, long before the Witch Hunt started, getting along with Russia, China, and everyone is a good thing, not a bad thing....
— Donald J. Trump (@realDonaldTrump) 3 мая 2019 г.