«Գահերի խաղը» հեռուստասերիալի 23-ամյա դերասանուհի Սոֆի Թերները, որը հանդես է գալիս որպես Սանսա Սթարք, ամուսնացել է 29-ամյա երաժիշտ Ջո Ջոնասի հետ Լաս Վեգասում, փոխանցում է panorama-ն:
Ըստ People ամսագրի տեղեկությունների, մայիսի 2-ին Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությունից ժամեր անց Սոֆին արդեն ամուսնական երդում է տվել՝ հարազատների ու ընկերների ներկայությամբ։
Այս մասին հայտնի է դարձել դիջեյ Diplo-ի շնորհիվ, որը ակտիվորեն նկարներ էր հրապարակում հարսանիքից իր ինստագրամում։
«Ես համաձայն եմ ամուսնանալ քեզ հետ, և ես սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ քեզ պարգևեց»,-ասել է Սոֆին։
Զույգի հարսանիքն այսքանով չի սահմանափակվելու․ նրանք նախատեսում են հարսանիք անել նաև Ֆրանսիայում։