Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը ժամեր անց կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն:
WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիկսո Էսպարզայի հետ: Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:
Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի այս գիշեր՝ Երևանի ժամանակով 2:00-ին: