Շաբաթ օրը զինյալները Իսրայելի վրա արձակել են 250-ից ավելի հրթիռ, որոնց Իսրայելն արձագանքել է հրթիռներով եւ հրետանային կրակով։ Այս գործողությունները սպառնալիքի տակ են դրել երկարատեւ հարաբերական անդորրը Գազայի հատվածում:
Պաղեստինցիները հայտարարել են, որ իսրայելական հարվածներից սպանվել են առնվազն չորս հոգի, այդ թվում, հղի կին եւ երեխա: Իսրայելական կողմն ունի վիրավորներ։