«Զինծառայողները պետք է պատրաստ լինեն զենքով պաշտպանելու երկիրը, եթե Հյուսիսամերիկյան կայսրությունը համարձակվի հարձակվել այս սրբազան հողի վրա»,- ասել է նախագահը՝ դիմելով հազարավոր երիտասարդ կադետներին Կոհեդես նահանգում զորավարժությունների ժամանակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկյան իշխանությունները կարող էին ստանալ Վենեսուելայի բարձրաստիճան զինծառայողների աջակցությունը, եթե 2017 թվականի մայիսին Վաշինգտոնն օգներ գեներալներից մեկին ԱՄՆ-ի վիզա ստանալու հարցում Բոստոնում նրա երեքամյա որդու վիրահատության համար: