Յոթ զինծառայող է զոհվել շաբաթ Կարակասի մոտակայքում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով՝ համաձայն Վենեսուելայի պաշտպանության նախարարության հայտարարության:
Ուղղաթիռն ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Կարակասից Կոհեդես նահանգ: Նախարարությունից հայտնել են, որ իշխանությունները հետաքննում են կործանման պատճառները:
«Ես խորապես ցավում եմ այդ դեպքի կապակցությամբ եւ անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընկերներին»,- իր թվիթերյան էջում գրառել է նախագահ Մադուրոն: