Երեկ, մայիսի 4-ին Կրետե է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն՝ հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Գարեգին Բ կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
Երեկ երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում տեղի ունեցավ Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաև բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած ուխտավորներ: