Առնվազն 13 զոհ է գրանցվել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում՝ վարէջքի ժամանակ ինքնաթիռի վրա բռնկված հրդեհի պատճառով։ Եվս վեց տուժած կա։ Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով առողջապահական ծառայություններին։
Սուպերջեթ-100 ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքի ժամանակ։ Դրանում 73 ուղևոր է եղել և 5 անձնակազմի անդամ։ Ուղևորների մի մասի ճակատագիրն այնհայտ է։