ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ ուղարկում է ավիակիր և ռմբակոծիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նշվում է, որ ԱՄՆ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի և իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է.
«Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների և նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային խումբը և ռմբակոծիչների օպերատիվ խումբ Է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում, որպեսզի պարզորոշ և անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»: