Իսրայելը ևՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի:
«Հրադադարի մասին համաձայնագիրը սկսել է գործել մայիսի 6-ին 04:30-ին (Երևանի ժամանակով 05:30-ին)»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:
Պաղեստինցի արմատականները մայիսի 4-ին Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղութամբ, դրանցից 240-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրթիռակոծումների հետևանքով զոհվել է չորս իսրայելացի, ևս մի քանիսը վիրավորվել են: Ի պատասխան իսրայելացի զինվորականները շուրջ 300 թիրախ են խոցել Գազայի հատվածում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 14 պաղեստինցի, տասնյակ բնակիչներ տուժել են: