Կանադայի արևմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթևշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և երկու ուղևոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Global News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Cessna 182 ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղավորում է մինչև չորս մարդ, տեղի է ունեցել Սմիտերս քաղաքից հյուսիս-արևելք ընկած շրջանում: Սկզբնապես հաղորդվել էր մեկ մարդու զոհվելու մասին: Բրիտանական Կոլումբիայի կորոներական ծառայության ներկայացուցիչ էնդի Ուոթսոնը նշել է, որ ինքնաթիռի երրորդ ուղևորը փրկվել է և հոսպիտալացվել: Ներկայում կատարվում է միջադեպի հետաքննություն