ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությանը, որի նպատակն էր պարզել, թե արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է News Week-ը:
«Չնայած, որ ես որպես նախագահ ահռելի հաջողություն եմ ունեցել՝ հաշվի առնենք երբևէ եղած ամենահզոր տնտեսությունն ու պատմության մեջ նախագահներից որևէ մեկի համեմատ պաշտոնավարման ամենահաջող առաջին երկու տարին, նրանք իմ նախագահության երկու տարին գողացան (խոսքը միջամտության հետաքննության մասին է): Մենք այլևս չենք կարողանա հետ բերել այդ տարիները»,-գրել է Թրամփը:
«Վհուկների որսն ավարտված է, սակայն մենք դա երբեք չենք մոռանա: Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»,- հավելել է Թրամփը: