Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ և հրեական պետությունը պատրաստվում է դրա շարունակությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անցած գիշեր կողմերը դադարեցրել են հարվածների երկօրյա փոխանակումը, որը չորս իսրայելցու և քսանհինգ պաղեստինցու կյանք է խլել։
«Արշավն ավարտված չէ, այն պահանջում է համբերություն և խորաթափանցություն։ Մենք պատրասվում ենք շարունակել։ Մեր նպատակն է եղել և մնում խաղաղության և անվտանգության ապահովումը հարավի բնակիչների համար»,- ասվում է Նեթանյահուի հայտարարությունում։
Հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ենթադրաբար ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, մամլո ամփոփագրում չեն հիշատակվել։
Նեթանյահուի խոսքով՝ զինված դիմակայության հերթական փուլի ընթացքում պաղեստինցի զինյալներին ծանր վնաս է հասցվել։
«Վերջին երկու օրերին մենք մեծ ուժով հարվածել ենք ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին», ռմբակոծել ավելի քան 350 թիրախ, գրոհել ահաբեկչության առաջնորդների և ակտիվիստների վրա, փլուզել ահաբեկչական ամրությունները»,- ասել է նա։