Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում նա հայերենով դիմում է սպա կենտրոնը վերանորոգող հայ վարպետներին, հայտնում է Tert.am-ը:
«Բարև ձեզ: Կրկին հայե՞րն են վերանորոգում: Ինչո՞ւ են ամեն անգամ հայերը վերանորոգում: Իսկ վրացիները, ինչ է, չե՞ն կարող»,- հարցրել է Կանդելակին:
Սպա կենտրոնի տնօրենը պատասխանել է, որ վրացիները կարողանում են լավ երգել ու խմել: