Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համալրում ունի: Այսօր` մայիսի 6-ին արքայազն Հարրին և կինը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որդի են ունեցել: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Արքայազն Հարրին հայտնել է, որ Մեգանն ու երեխան շատ լավ են զգում իրենց: Դուքսը նաև նշել է, որ նրանք դեռևս մտածում են իրենց ժառանգորդի անվան շուրջ:
Երեխայի սեռն անակնկալ է եղել ոչ միայն բրիտանացիների, այլև հենց ծնողների համար, քանի որ նրանք նախընտրել են նախապես չիմանալ սեռը:
Հիշեցնենք, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը: