Ֆրանսիան կցանկանար, որ Ռուսաստանը շարունակեր մասնակցել Եվրոպայի Խորհրդի գործունեությանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Agence France-Presse գործակալությանը, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մայիսի կեսին Ֆրանսիան ստանձնելու է նախագահությունը Եվրոպայի Խորհրդում, որի կապակցությամբ այսօր` մայիսի 6-ին Մակրոնը Փարիզում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը մնա Եվրոպայի Խորհրդի կազմում»,- ասել է Մակրոնը: